0%
Բիզնես Խորհրդատվություն
Ընկերության կոնկրետ կարիքների բավարարման համար լավագույն փորձի կիրառում, ռազմավարական պլանավորում, ընկերության առաքելության, տեսլականի, արժեքների հստակեցում:
Դատական Պաշտպանություն Քաղաքացիական և Վարչական Գործերով
Իրավաբանական խորհրդատվության և ծառայությունների մատուցում` կապված Պատվիրատուի իրավունքների և պարտականությունների պարզաբանման հետ մինչդատական, այդ թվում՝ վարչական վարույթի փուլում, ինչպես նաև Հաճախորդի շահերի հետագա պաշտպանությունը ՀՀ քաղաքացիական և վարչական դատարաններում։
Դատական Պաշտպանություն Քրեական և Հակակոռուպցիոն Գործերով
Քրեական գործերով մինչդատական և դատական վարույթի բոլոր փուլերում կասկածյալի, ձերբակալված անձի, մեղադրյալի, տուժողի (ֆիզիկական կամ իրավաբանական անձ) շահերի արդյունավետ պաշտպանություն, իրավաբանական խորհրդատվություն և օգնություն, ինչպես նաև քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող ապացույցների հավաքում, ստուգում, գնահատում և ներկայացում վարույթն իրականացնող համապատասխան մարմին կամ դատարան:
Հարկային Իրավունք ԵԱՏՄ Օրենսդրություն
Հարկային և մաքսային օրենսդրության ուսումնասիրություն, խորհրդատվության, իրավաբանական եզրակացության տրամադրում
Գույքային Իրավունք Եվ Կառուցապատում
Գույքի նկատմամբ իրավունքներին առնչվող խնդիրների դատական և արտադատական լուծում։
«ԼԻԳԼԱՐՏ» Իտալիա
«Լիգլարտ» ընկերությունը բացել է ներկայացուցչություն Իտալիայի Հանրապետությունում և դուրս եկել իրավաբանական և խորհրդատվական ծառայությունների եվրոպական շուկա:

ՄԵԶ ՎՍՏԱՀՈՒՄ ԵՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ

Իրավաբանական սպասարկումը ժամանակակից աշխարհում մարտահրավեր է: Իրավական խնդիրերը լուծելու ճանապարհին՝ ընկերությունները հայտնվում են ծայրահեղ բարդ՝ գրեթե անլուծելի իրավիճակում: Խնդրի արժեքը երբեմն ենթադրում   է բիզնեսի լինել-չլինելու հարցը:

Գործնականում՝ մեր հաճախորդները նմանօրինակ իրավիճակներում՝ իրենց ամենաբարդ խնդիրների լուծումը վստահում են մեզ: Նրանց խնդիրները դիտարկվում են ամբողջական ու խորքային հեռանկարում՝ որի հիմքով առաջադրվում են արդյունավետ լուծումներ: Հաճախորդների հետ արդյունավետորեն համագործակցելով՝ մենք արագորեն հաղթահարում ենք առկա խոչընդոտները և գրանցում իրապես արժեքավոր արդյունքներ:

ԼԻԳԼԱՐՏ՝ իրավունքի արվեստ

իրավաբանական ընկերություն

Մեր Թիմը

Ստորև կարող եք ծանոթանալ մեր փորձառու թիմի անդամներին և կապ հաստատել վերջիններիս հետ։

Արթուր Մարտիրոսյան

Հիմնադիր, ավագ գործընկեր, փաստաբան

Արսեն Պետրոսյան

Գործընկեր, տնտեսագետ, փաստաբան

Գևորգ Կարապետյան

Գործընկեր, տնտեսագետ, իրավաբան

Դավիթ Ազիզյան

Գործընկեր, փաստաբան

Վարդան Մովսեսյան

Փաստաբան, Միջազգային իրավունքի մասնագետ

Ալլա Զուրաբյան

Փաստաբան

Անուշ Մխիթարյան

Փաստաբան

Արման Մարտիրոսյան

Գրասենյակի ղեկավար, իրավաբան

Գրանցվել խորհրդատվության

Գրանցվեք խորհրդատվության նշելով ձեր տվյալները և մենք կապ կհաստատենք Ձեր հետ։

    Հաճախ տրվող հարցեր

    Այս հատվածում կգտնեք՝ մեր հաճախորդների կողմից հաճախ տրվող հարցերը։

    Իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում պարտատերերի իրավունքների պաշտպանության ինչպիսի ՞ երաշխիքներ կան:

    Անհրաժեշտ  է առաջնորդվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 66-րդ հոդվածով, համաձայն որի՝ իրավաբանական անձի վերակազմակերպման մասին որոշում ընդունած իրավաբանական անձի հիմնադիրները կամ արտաքին կառավարիչը, պարտավոր են այդ մասին գրավոր տեղեկացնել վերակազմակերպվող իրավաբանական անձի պարտատերերին: Վերակազմակերպվող իրավաբանական անձի պարտատերն իրավունք ունի պահանջել պարտավորությունների կատարման լրացուցիչ երաշխիքներ կամ դադարեցնելու վերակազմակերպումը կամ վաղաժամկետ կատարելու պարտավորությունը: Եթե վերակազմակերպվող իրավաբանական անձի բաժանիչ հաշվեկշիռը հնարավորություն չի տալիս որոշել վերակազմակերպված իրավաբանական անձի իրավահաջորդին, ապա նոր առաջացած իրավաբանական անձինք վերակազմակերպված իրավաբանական անձի պարտավորությունների համար նրա պարտատերերի առջև կրում են համապարտ պատասխանատվություն:

    Կազմակերպությունը կարո՞ղ է արդյոք պայմանագրերում գնանշում կատարել արտարժույթով:

    Անհրաժեշտ  է առաջնորդվել «Արժութային կարգավորման և վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով, ըստ որի Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների (գույքի) իրացման, ծառայությունների մատուցման, աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների վճարումների, գույքի գնահատման և աշխատանքների կատարման, գույքի օգտագործման դրամական (փողային) գնանշումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության դրամով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

    Ո՞ր նիշերը կարող են գրանցվել որպես ապրանքային նշաններ

    Անհրաժեշտ  է առաջնորդվել «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, համաձայն որի՝ որպես ապրանքային նշաններ կարող են գրանցվել գրաֆիկորեն պատկերման հնարավորություն ունեցող նիշերը, մասնավորապես` բառերը, բառակապակցությունները, անունները կամ կարգախոսները, տառերը կամ թվերը, նկարները, պատկերները կամ խորհրդանշանները, եռաչափ պատկերները, ինչպիսիք են՝ ապրանքի կամ դրա փաթեթավորման (տարայի) արտաքին տեսքը, հոլոգրամները, գույները, գույների համակցությունները կամ կոմպոզիցիաները, ձայնային ազդանշանները և դրանց ցանկացած համակցությունները:

    Կազմակերպությունը ֆիզիկական անձից հասարական նշանակության հողամաս ձեռքբերելու դեպքում արդյո՞ք պարտավոր է հարկի պահում կատարել:

    Անհրաժեշտ  է առաջնորդվել ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածով, համաձայն որի՝ ֆիզիկական անձին պատկանող հողամասի (անկախ հողամասի նպատակային նշանակությունից) օտարումից ստացման ենթակա գումարները հարկման տեսանկյունից համարվում են նվազեցվող եկամուտներ, ուստի ֆիզիկական անձին եկամուտ վճարող իրավաբանական անձը որպես հարկային գործակալ հանդես չի գալիս, հետևաբար և ֆիզիկական անձին վճարվող գումարներից եկամտային հարկի պահում չի կատարում: